Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Գոռը փոխչեմպիոն է՝ գերազանց արդյունքով

Գոռը փոխչեմպիոն է՝ գերազանց արդյունքով
08.12.2012 | 21:06

Մեդալների համար գերլարված պայքար ծավալվեց քսան տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ուրախալին այն է, որ այդ պայքարի գլխավոր անձերից մեկը գյումրեցի մեր հսկան էր՝ տասնութամյա Գոռ Մինասյանը, ով երկու տարով կրտսեր էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդ Աբուևից, մեկ տարով էլ՝ վրացի Լաշա Տալախաձեից: Քանի որ առաջնությանը մենք մանրամասն անդրադառնալու ենք թերթի երեքշաբթի օրվա համարում, այստեղ արձանագրենք միայն չոր փաստեր: Պոկում վարժություն՝ 191 կգ, հրում վարժություն՝ 230 կգ, երկամարտ՝ 421 կգ: Սրանք քաշեր են, որոնք մեր մարզիկն առաջին անգամ է գլխավերևում պահել մրցաշարային իր հարուստ կենսագրությունում: Երեք քաշերն էլ արծաթե մեդալ են արժեցել: Կեցցես, Գոռ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ